|
«Մայր Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց՝ կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառած երկամսյա կալանքի դեմ փաստաբանական թիմը ներկայացրել է վերաքննիչ բողոք, սակայն գործի նյութերը մինչ օրս չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան։ «Չգիտեմ, ինչքանով իրավասություն ունի ԲԴԽ-ն՝ քննելու Շահվերդյան Մանվելի կայացրած որոշումը, բայց կարող են գոնե 1 հարց տալ այդ մարդուն, թե այդ շինծու քրեական գործին ինչքանո՞վ կվնասեր Արեգնազ Մանուկյանի շփումն իր 13-ամյա դստեր հետ»,- ակցիայի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը։ «Հայաստանը երբեք չի տեսել քաղաքական նման բռնաճնշումներ, քաղբանտարկյալների նման թիվ, ինչը կա այս վերջին 8 տարվա ընթացքում։ Մեր ամենամեծ խնդիրը քաղաքական բռնաճնշումների դեմ պայքարն է, որովհետև եթե սա ահագնանա, իսկ մենք տեսնում ենք այդպիսի միտում, ապա այն հասնելու է հասարակության բոլոր շերտերին՝ նույնիսկ ամենասովորական քաղաքացիներին»,- հավելել է Մալխասյանը։ Բողոքի ակցիան ամբողջությամբ՝ տեսանյութում։ |
«Այդ շինծու քրեական գործին ինչքանո՞վ կվնասեր Արեգնազ Մանուկյանի շփումն իր 13 տարեկան դստեր հետ»․ Դերենիկ Մալխասյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


