Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18։00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբորորդին էր: |
18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել եղբոր 4 տարեկան որդուն․ երեխան հիվանդանոցում մահացել է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet