▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18 եւ 20-ամյա երիտասարդները դանակի սպառնալիքով օտարերկրացուց գումար են հափշտակել

ՀՀ Ոստիկանությունը բացահայտել է ավազակություն, որ կատարել են 18 եւ 20-ամյա երիտասարդներ. այս մասին տեղեկություն է տարածել Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը:

Հունվարի 3-ին՝ ժամը 01:55-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնում մի օտարերկրացուց հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք իր տնից փող են վերցրել ու փախել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 01:20-ին Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 շենքի բակում, անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացու գրպանից հափշտակել են նրա դրամապանակն ու փախուստի դիմել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գործընկերների հետ, ձեռնարկված միջոցառումներով պարզել են ավազակությունը կատարած անձանց ինքնությունը։

Հունվարի 4-ին՝ ժամը 15-ին, վերջիններս հայտնաբերվել են Խորենացու փողոցում գտնվող մի հյուրանոցում եւ բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 18 եւ 20-ամյա երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն։

Անձնական խուզարկությամբ, 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք։ Նա ձերբակալվել է։ Նշանակվել է փորձաքննություն։

Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է քննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее