Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մարդ է մահացել, հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։ Նրանք ռուս զբոսաշրջիկներին հորդորել են «զգոն մնալ» և հետևել տեղական իշխանությունների՝ լողալու և սուզվելու արգելքներին:
Ինչպես հայտնում է Baza թելերգամ-ալիքը, մահացած տղամարդը Ռուսաստանի քաղաքացի, Արխանգելսկի շրջանից հոր հետ Եգիպտոս տեղափոխված 23-ամյա Վլադիմիր Պոպովն է։
Ականատեսների խոսքով՝ շնաձուկը մոտ է լողացել ափին ու հարձակվել նրա վրա։ Ողբերգությանն ականատես է եղել նաև երիտասարդի հայրը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը զբոսաշրջիկ չէր և արդեն մի քանի ամիս ապրում էր Եգիպտոսում։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում