Հոկտեմբերի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել, ինչից հետո ոստիկանները հայտնաբերել էին 19-ամյա երիտասարդի դի:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում, որ կայքի ունեցած տեղեկությունների համաձայն` երիտասարդ տղայի անունը Ռոբերտ է, ում պապիկը հատկապես Էրեբունի համայնքում մեծ սեր ու ճանաչում ունի:
Ինքնասպան եղած տղայի պապիկը հայտնի պարուսույց է, ով տասնյակ տարիներ կրթել է սաների:Ինքնասպան եղածը պարուսույցի դստեր որդին է:
Ընտանիքի համար սա շոկային երևույթ է, ողբերգական դեպքի շրջանակներում տարբեր վարկածներ են շոշափվում:
Հավելենք, որ նախքան դեպքը ինքնասպանություն գործած տղայի հայրը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տղան տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է ինքնասպան լինի: