▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19–ամյա զինծառայող Կարեն Կարապետյանի մահվան դեպքով կա ձերբակալված

N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նաիրա Հարությունյանը ասել է, որ Կարեն Արտակի Կարապետյանի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ձերբակալվել է զինծառայող։

 

 

 

 

 

 

 

«Կարեն Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,– ասել է Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее