▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ամսով կասեցվում է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ազատ ռեժիմը

Հայաստանը 2 ամսով կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»,- գրել է Ավինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը ուժի մեջ էր մտել հունվարի 19-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее