▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2018-ը Երևանի պատմության մեջ կնշանավորվի իբրև նշանակալի ձեռքբերումների տարի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում այսօր հնարավորություն ունեցա հաղորդակցվել Երևան ժամանած մեր հայրենակիցների հետ, ներկայացնել մեր քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները, ձեռքբերումները, ինչպես նաև քննարկել Երևանի հիմնադրման 2800-ամյակի հետ կապված գալիք ծրագրերը, դրանց իրականացման ճանապարհները, համատեղ անհրաժեշտ աշխատանքները:

Առաջիկայում կստեղծվի նաև պետական հանձնաժողով, որը կմշակի տոնական միջոցառումների հանդիսավոր և պատշաճ անցկացման ծրագիրը:
Անչափ կարևորում եմ այսօր հանդիպման ընթացքում հնչած բոլոր առաջարկներն ու դիտարկումները:

Լիահույս եմ, որ 2018 թվականը Երևանի հոբելյանական տարին լինելուց բացի, մեր մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաև որպես մեծ նախաձեռնությունների և նշանակալի ձեռքբերումների տարի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее