▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2018-ին ՀՀ փոխվարչապետներ կլինեն Կարեն Կարապետյանը, Ծառուկյանը եւ մեկ ՀՅԴ-ական․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է երեք փոխվարչապետի հետեւյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան եւ դաշնակցական որեւէ մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությամբ:

Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը համարվում են ամենառեյտինգային քաղաքական առաջնորդները, եւ նրանց ու մեկ դաշնակցականի ներգրավումը երեք քաղաքական ուժերի կոալիցիան կամբողջացնի, ու Սերժ Սարգսյանը անցնցում կլուծի իր իշխանության համերժացման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее