▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը «հետեւում» է իրենց շների էջերին, իսկ կնոջ եւ դուստրերի էջերին չի հետեւում

«Հրապարակ»-ը գրում է. Փետրվարին, երբ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքն այլեւս Նիկոլ Փաշինյանի կինը չէ եւ հեռանում է կառավարական առանձնատներից, ամուսինները սկսեցին չհետեւել միմյանց նաեւ Ինստագրամում, ինչպես ասում են` «ատպիսկա» եղան: Այնուհետեւ, կարճ ժամանակ անց` ընտրությունների շեմին, Աննա Հակոբյանը կրկին հայտնվեց կառավարական ամառանոցում, եւ լրագրողների հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շնորհակալ է, որ Աննան եւս մեկ շանս է տվել իրեն` ընտանիքը վերականգնելու:

Հետո տիկին Աննան անհետացավ ասպարեզից` նա քարոզարշավին չմասնակցեց: Իսկ հունիսի 7-ից հետո երբեւէ որեւէ տեղ չի երեւացել ամուսնու հետ: Որքան էլ տարօրինակ է, 20 օրից ավելի արձակուրդ վերցրած` սարերով ու ձորերով թափառող, թատրոն, սրճարան գնացող, հեծանիվ վարող Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ կնոջ հետ չերեւաց: Եվ պարզ չէ` ի վերջո, ընտանիքը վերամիավորվե՞լ է, թե՞ ոչ:

Միայն տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով` պետական բյուջեից ֆինանսավորմամբ Աննա Հակոբյանը մեկնեց Նյու Յորք` առաջին տիկնանց եւ առաջին պարոնների ինչ-որ դասընթացի մասնակցելու: Իսկ օրեր առաջ էլ սկսեց խոսել ընտանեկան բռնության մասին` կոչ անելով կանանց բարձրաձայնել այդ խնդիրները, պայքարել ընտանեկան բռնության դեմ, նաեւ` օրենսդրական փոփոխություններ անել` Քրեական օրենսգրքում հատուկ ընտանեկան բռնության համար պատժի հոդված ներմուծելով:

Ապա հայտարարեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի ընթացքում իր անձին ուղղված սպառնալիքներ է «զգացել», եւ կոչ արեց դատախազությանը՝ արձագանքել դրան․ «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի կինը բռնության զոհ դառնա»։ Իհարկե, այս պայքարի կոնտեքստում ոմանք կասկածներ ունեցան, թե Փաշինյանի ընտանիքում էլ է բռնություն կիրառվել, եւ Աննա Հակոբյանի պայքարը նաեւ անձնական խնդիրներից է բխում, բայց նրանց ընտանեկան հարաբերությունների բնույթից լավատեղյակ անձինք հերքեցին դա` եթե անգամ կա բռնություն, ապա դա ֆիզիկական չէ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում նա, որպես ընտանիքի անդամի, նշել է նաեւ Աննա Հակոբյանի անունը, ինչը չի արել, օրինակ, որդու՝ Աշոտ Փաշինյանի պարագայում, որպես համատեղ չբնակվող անձ չհիշատակելով հայտարարագրում։

Սակայն, որքանով մեզ հաջողվեց պարզել, Փաշինյան-Հակոբյան զույգը միմյանց գործունեությամբ այնքան էլ հետաքրքրված չէ` նրանք դեռ Ինստագրամում միմյանց չեն հետեւում` հետեւորդներ չեն։ Ավելին` Փաշինյանն Ինստագրամում հետեւում է միայն իրենց շների անունով բացված էջին, իսկ կնոջ կամ դուստրերի էջերին չի հետեւում։ Իսկ Աննա Հակոբյանն Ինստագրամում, ի տարբերություն ամուսնու, հետեւում է դուստրերի էջերին, ինչպես նաեւ՝ «Իմ քայլը» հիմնադրամի եւ եւս 7 տարբեր ընկերությունների էջերի։

info@asekose.am/095519696
Մամուլ далее