▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

21-ամյա Անուշ Բունիաթյանը գտնվել է

Գտնվել է Անուշ Բունիաթյանը, ով արդեն տաս օր է փնտրվում էր ՀՀ Ոստիկանության կողմից: 21-ամյա Անուշին ողջ և առողջ գտել են Մարզահամերգային համալիրի շրջակայքում: Աղջկան գտնելու համար օգնել է քաղաքացիների արձագանքը, ովքեր նրա հետ կատարվածի մասին տեղեկացել են լրատվական կայքերի տարածած հաղորդագրությունների միջոցով:

Հիշեցնենք, որ 2013 թ. հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս էր եկել և անհայտ կորել:

Առավել մանրամասն տեղեկությունները հայտնի կլինեն այն բանից հետո, երբ Անուշը ինքը բացատրություններ կտա իր անհայտացման հանգամանքի հետ կապված:

Հարգանքներով՝ Անուշ Բունիաթյանի դասընկերներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее