Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ միասին՝ բանակցությունների արդյունքում, կանխել են Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։