▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-ամյա աղջնակը մանկապարտեզից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն

Մարտի 4-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ:

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար:

 

 

 

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից: Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փսխել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее