▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:40-ի սահմաններում թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:

shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդը, որ կլիներ 50-55 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության մեքենայի մեջ մահացել է: Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները, ինչպես նաև քննիչը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Դեպքի վայրում հավաքված նրա ընկերներն ասում էին, որ նա աշխատանքից վերադառնում էր տուն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее