▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«3000 դոլար ես վճարում, որ դպրոցում աշխատանքի ընդունեն». քաղաքացին՝ նախարարին

 «Ե՞րբ է արմատապես վերանալու դպրոցում աշխատանքի ընդունվելու դիմաց կաշառքը: Դառնում է արդեն լրիվ անիմաստ: 4-ից 6 տարի սովորելուց, այդքան վարձավճարներ տալուց հետո մի հատ էլ 3000 դոլար ես վճարում, որ դպրոց ընդունեն: Ես ոչ մի ձևով չեմ պատրաստվում կաշառել ոչ մեկին, նշանակում է` ես իմ մասնագիտությամբ չեմ աշխատելո՞ւ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քաղաքացին նման  հարց է ուղղել  Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
     «Երբ է վերանալո՞ւ, երբ մեր հասարակությունն արմատապես փոխվի, իր մտածելակերպն ու կենցաղը փոխի: Միայն ուսուցիչների վրա չֆիքսվենք, նույն խնդիրը կա տարբեր ոլորտներում... Տիկինը, կամ օրիորդը, եթե մանկավարժ է, թող գա, և ես անձամբ կնայեմ` որտեղ է ինքը ցանկանում և որտեղ թափուր տեղի առկայություն կա: Թող պարզապես ինձ ասեն, որ այս դպրոցում կա թափուր տեղ, մենք կհսկենք և նորմալ քննություն կանցկացնենք: Մյուսն էլ թափանցիկության խնդիրն է: Պետք է այնպես անենք, որ ուսուցչի ընտրությունը տնօրենի քմահաճույքից կախված չլինի»,- պատասխանել է Լևոն Մկրտչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее