▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից

Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից

Դատավոր Դավիթ Բալայանը որևէ խափանման միջոց չկիրառեց «ՀայաՔվեի» համակարգող Չալաբյանի նկատմամբ։

Ավետիք Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։

Նշենք, որ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստից առաջ նրա համակիրները, «ՀայաՔվեի» անդամներն ու աջակիցները հավաքվել էին դատարանի բակում

Նրանք Ավետիք Չալաբյանի նկարներով պաստառներ էին բերել և վանկարկում էին «Ազատություն, Ավետիք Չալաբյանին»։

Այսօր Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում քննում էին հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее