Երևանը միայն խոսքերով սիրել հնարավոր չէ, Երևանն ամենօրյա հոգատարությամբ և ուշադրությամբ պետք է սիրել ու այն հատկապես պետք է արտահայտիչ լինի մայրաքաղաքի ու նրա բնակիչների հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված կառույցների աշխատակիցների ու ղեկավարների աշխատանքում:
Միքայել Դավթյանը մոտ 4 տասնամյակ աշխատել է Երևանի համար կարևոր ու կենսական նշանակություն ունեցող տարբեր համակարգերում, կյանքի 40 տարիները ծառայել է մեր բոլորի սիրելի մայրաքաղաքին:

Դեռ 1980-ականների սկզբին աշխատանքի անցնելով Երևանի քաղխորհրդում, Միքայել Դավթյանը սկսեց համայն հայության մայրաքաղաքի հանդեպ սերն ու հարգանքը կյանքի կոչել բարեխիղճ աշխատանքով, ինչը գնահատվեց Երևանի քաղաքապետի պատվոգրով․ պարգևն ավելի ոգևորեց ու մղեց առավել հոգատարության ու անդադար գործի` ի նպաստ Երևանի զարգացման։
Միքայել Դավթյանն այն մարդկանցից է, ում աշխատանքային կենսագրությունը վկայությունն է, որ Երևանի հանդեպ սերը գործով է ապացուցվում ու նվիրվածությամբ։
Եվ անշուշտ հիանալի կլիներ, որ Միքայել Դավթյանի փորձն ուսանելի, իսկ խորհուրդը լսելի լիներ Երևանին այսօր ծառայողներին։
Միքայել Դավթյանն այսօր էլ հպարտանում է օրեցօր բարեկարգվող Երևանով ու վստահ է, որ սերունդները հարգելու են նրանց, ովքեր իրենց փոխանցելու են մաքուր ու կանաչ Երևան։
Այսօր Միքայել Դավթյանը նշելու է ծննդյան 65 ամյակը․ վստահ ենք, որ նրան շնորհավորողների թվում լինելու է հարյուրավոր երևանցիներ, որոնք երբեք չեն մոռանում իրենց սիրելի քաղաքին բարեխիղճ ծառայած մարդուն։
Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան


