▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր, 16-ը՝ միացված շնչառական ապարատին․ Թորոսյանը նոր տվյալներ ներկայացրեց

Կիրակի օրը քիչ թեստ է արվել, քանի որ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Բացի դրանից, դրանք պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունքներ լինեն: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո բրիֆինգում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև հայտնեց, որ հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը շարունակում է  լարված մնալ, հատկապես ռեանիմացիոն մահճակալների: 

«Ծանր վիճակում՝ 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին»,- նշեց նա։

Կարդացեք նաև՝ Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն. Փաշինյան

Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее