Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում։
Անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը նրա մասնակցությամբ լուսանկարներ են հայտնվել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի էջում։ Շուշանը վերջերս ավարտել է Գերմանիայի Ռոբերտ Բոշ քոլեջը, որից հետո անգլերեն է դասավանդել ընկերուհու ուսումնական կենտրոնում, գրում է Armenia Sputnik-ը։


