▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 անչափահաս երեխաներին խնամում է 73-ամյա հաշմանդամ տատիկը

 

73-ամյա Արաքսյա Ավետիսյանի աղջիկը թողել է իր  5 անչափահաս երեխաներին ծեր ու հաշմանդամ  մոր հույսին ու հեռացել, ապա ստեղծել նոր ընտանիք՝ վերջնականապես կտրելով կապը ծեր մոր ու անչափահաս երեխաների հետ. այս մասին տեղեկացնում է Lorinews.com մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության այս թողարկումը: 5 երեխաների մոր վրա այժմ քրեական գործ է հարուցված, աշխատանքներ են տարվում նրան ծնողական իրավունքներից զրկելու ուղղությամբ:  Միայն երեխաների անվան մասին մտածելով չենք բարձրաձայնում 5 երեխաների մոր վարքի մասին, միայն երեխաների խնդրանքով չակերտները չենք բացում ու որոշ մանրամասներ հրապարակում, գիտակցելով, որ այդ դեպքում շատերը կպատժվեն, սակայն մեր խնդիրը մորը ներկայացնելը չէ, այլ 5 կործանվող  ճակատագրեր  փրկելը:

5 անչափահաս երեխաների գոյությունը 73-ամյա Արաքսյա Ավետիսյանը մի կերպ է ապահովում: Գտնվելով սոցիալապես ծանր պայմաններում, նա իր 5 անչափահաս թոռնիկներին այսքան ժամանակ պահել է իր կողքին՝ չհանձնելով ոչ մանկատուն և ոչ էլ խնամքի կենտրոններ: Դպրոցահասակ երեխաները տեսախցիկից այն կողմ պատմում են, թե ինչպես է դպրոցի տնօրենը իր տղայի հագուստը տվել, թե ինչպես են ամեն օր սնվում բարեգործական ճաշարանում ու թե ինչպես հարազատ մայրը լքեց իրենց՝ գերադասելով սեփական երջանկությունն ու ամուսնանացավ  իրենց իսկ հարևանությամբ: 

2-րդ կարգի հաշմանդամ կինը 2 անգամ վիրահատվել է, ծեծի է ենթարկվել նաև հարազատ աղջկա կողմից, այնուհետ ստեղծված իրավիճակից ելնելով ոստիկանության հետ միասին աղջկան դուրս են հանել տնից՝ վատ վարքի պատճառով: 3 դպրոցահասակ երեխաները երկար ժամանակ դպրոց չեն հաճախել՝ հագուստի ու գրենական պիտույքների բացակայության պատճառով: 

Երեխաներին հագուստ ու նորմալ սնունդ է հարկավոր, կենցաղային հարցերը լուծելու ու տաքանալու համար ընտանիքը ունի վառելափայտի ու մի շարք այլ բաների կարիք: 5 երեխաները զրկված են նույնիսկ  հեռուստացույց դիտելու հնարավորությունից. երկու շաբաթ է, ինչ այն անսարք է, կիսաավտոմատ լվացքի մեքենան էլ է խափանվել, ծեր կինը 5 երեխաների հագուստները լվանում է ձեռքով: Առավել մանրամասն՝ «Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության պատրաստած տեսանյությում:

Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար
AMD   160360138669903
USD     160360138669904
EUR     160360138669905
RUR     160360138669906
Հաշվեհամարի պատասխանատու՝ Էդվարդ Արզումանյան

«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան: Հատուկ շնորհակալություն «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին:

Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգնել նշված ընտանիքին, կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով: Հիշեք, օգնել կարող ենք ամենքս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее