ՌԴ Կրասնոդարի երկրամասում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 28-ամյա երիտասարդ է մահացել։ Տեսահսկման տեսախցիկների կադրերը հրապարակում է SHOT տելեգրամյան ալիքը։
Ամեն ինչ տեղի է ունեցել Ապշերոնսկ քաղաքում՝ «Marco House» հաստատությունում, ուր եկել է Սերգեյը։ Հյուրը նախատեսել էր ճաշել, սակայն նրա անդորրը խաթարել է 54-ամյա Կամոն։ Տղամարդը եկել է որսորդական հրացանով, որից երկու անգամ կրակել է տղամարդու վրա։ Բանն այն է, որ Սերգեյը երկար ժամանակ չի վերադարձրել պարտքը, գրում է SHOT-ը։
Նշվում է, որ կրակողի որդու և 28-ամյա մահացածի միջև երկարատև կոնֆլիկտ է եղել։ Կասկածյալը ներկայումս կալանքի տակ է։ Միաժամանակ, ինչպես հայտնել են Կրասնոդարի երկրամասի ռուսական գվարդիայի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունում, նա զենքի տերը չի եղել։ Այժմ նրան սպառնում է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։