Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել։
Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից։

Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար։ Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2–ին որոշում էր կայացրել բավարարել Ռոբերտ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը։ Դատարանը գրավի չափ էր սահմանել 800.000 դրամը։


