Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը: Այս մասին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի մամուլի ծառայությունը։
««Честный знак»-ը արգելափակել է Հայաստանից ներմուծված խմելու ջրի և գազավորված ըմպելիքների խմբաքանակների վաճառքը՝ արտադրողների կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումների պատճառով։ Արգելափակման տակ են հայտնվել «Բջնի» հանքային բուժիչ սեղանի ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի առանձին խմբաքանակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։


