Գագիկ Ծառուկյանը «Մայր Հայաստան» կուսակցության և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ է հանդիպել։
Քննարկման առանցքում են եղել մայրաքաղաքի հիմնախնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։
«8 տարի է՝ աշխատում են, միայն խոսքեր, խոսքեր, դատարկ խոսքեր են»,- գործող իշխանության գործելակերպին անդրադառնալով՝ ասել է Գագիկ Ծառուկյանը։
Նա ընդգծել է՝ հանրությունը վրդովված է ինչպես մայրաքաղաքում խնդիրների առկայությունից, այնպես էլ գույքահարկը անհիմն թանկացնելու որոշումից։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրում այս և այլ խնդիրների լուծումները մատնանշված են։
Մանրամասները՝ տեսանյութում


