▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

88-ամյա մորը սպանելու մեջ կասկածվող տղամարդը հոգեկան խնդիրներ ունի. ՔԿ

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. 
սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տարածած հաղորդագությունից։

 

 

2019թ. մարտի 15-ին՝ ժամը 11:40-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել՝ 88-ամյա կնոջ սպանության վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, 
կացնով հարվածել է իր՝ 1930 թվականին ծնված մոր գլխի շրջանին, որի 
հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տարեց կինը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական 
վարչությունում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 
հոդվածի 1-ին մասով:

 

 

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների 
արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ: 62-ամյա տղամարդը
ձերբակալվել է՝ մորն սպանելու կասկածանքով:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի 
զննություն, որի ժամանակ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող 
կացինը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն
է տրվել հետաքննության մարմնին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ 62-ամյա տղամարդը 14.05.2007թ. «ասթենո-դեպրեսիվ համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառված է նարկոհոգեբուժական կաբինետում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի 
հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու 
ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее