«Այսօր եթե զբաղված չես Պուտինին հայհոյելով, սուտի արևմտամետները քեզ ավտոմատ համարում են ռուսի ստրուկ և ռուսամոլ, դա ախմախություն է, որը, իսկապես, ժամանակն է վերջ տալ»,- «Այսօր»-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցին, Զուրաբյանը պատասխանել է․ «Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը շրջապատված է այնպիսի երկրներով, որ դժվար կլինի իրականացնել լոգիստիկ կոմունիկացիաներ և մատակարարումներ կատարել։ Արևմուտքը նաև պարզ ցույց է տվել, որ նման ցանկություն և ռեսուրս չունի, ինքն առանց այն էլ շատ բարդ վիճակում և լարված պայքարի մեջ է գտնվում։ Առաջին հերթին՝ Ուկրաինայում, կա նաև Իսրայելի ֆրոնտը և այլն, և Արևմուտքն իրեն թույլ չի տա ևս մեկ ֆրոնտ բացել և այս տարածաշրջանում լուրջ ներդրումներ կատարել»,- ասել է Զուրաբյանը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները նկարագրելով «Մի վշտանա» ֆիլմի հայտնի դրվագով․ «А хочешь конфетку дам? нету, ԵՄ անդամակցության միտքն ու հակառուսական տրամադրությունները մեծ արկածախնդրություն են»,- ասել է նա։ |
«А хочешь конфетку дам? нету»․ Լևոն Զուրաբյանը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet