▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ի կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին. պարզաբանում

ԱԱԾ կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ  մամուլի կենտրոնը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական եւ սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից եւ դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»,-ասված է պարզաբանման մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ  հայտնել էինք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի երեւանյան գրասենյակ է այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ: Նա Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ: Բացի այդ, իր անունից նվիրատվություն է կատարել՝  մեկ ամսվա աշխատավարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее