▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն հո ինքն իր թշնամին չի՞, որ նման ապուշություն անի

Զարմանում եմ բայց, ո՞նց եք հավատում էդ լուրերին, թե իբր ԱԱԾ-ն Ֆեյսբուքը արգելելու ա ՀՀ-ում: Ախր ԱԱԾ-ն հո ինքն իր թշնամին չի՞, որ նման ապուշություն անի: Քանի Հայաստանում կա ՖԲ, և ամեն մի ոք, ով իշխանություններից դժգոհ ա, հնարավորություն ունի հարմարավետ տեղավորվել բազկաթոռի վրա և, ըմբոշխնելով մի գավաթ սուրճ, գրել «ՍԵՐԺԻԿ ՀԵՌԱՑԻՐ», իրեն այդ պահին զգալով առնվազն «ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼՈՎ» նախագահականը գրոհող հեղափոխական, սակայն իրականում անելով ոչ այլ ինչ, քան հոգևոր ձեռնաշարժություն (душевный онанизм), թե՛ ԱԱԾ-ն, և թե՛ մեր ոչ լեգիտիմ իշխանությունները կարող են հանգիստ լինել, քանզի նրանց երբեք չի սպառնա ո՛չ Արաբական գարունը, ո՛չ էլ Թավշյա կամ Վարդերի, կամ նույնիսկ Կակաչների հեղափոխությունները:


Հ.Գ. Ի դեպ, նույն ՖԲ-ն ա, որ օգնում ա ԱԱԾ-ին լարված հետընտրական կամ այլ շրջաններում վերահսկել իրավիճակը, ԱԱԾ-ի կադրերը ՖԲ-ում գերակտիվանում են, և սկսում են բավականին արհեստավարժ կերպով հորդորել ժողովրդին «ՉՇԵՂՎԵԼ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒՑ»՝ միաժամանակ ցույց տալով նրանց այդ միակ, ԱԱԾ-ի կողմից մանրակրկիտ կերպով մշակված «ԻՐԱԿԱՆԸ»:

Վահան Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее