▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով. ՔԿ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Այդ մասին փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Գեորգի Կուտոյանի կինը՝ Հասմիկ Բիշարյանը, դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մենք առանց իրենց համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ տեղեկություն չհայտնենք: Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը՝ ես կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Թույլ տվեք չբացահայտել չակերտներ, քանի որ կա տուժողի իրավահաջորդի դիմում»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է շուրջ 10 փորձաքննություն, այս պահի դրությամբ հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային և ելքային հեռախոսազանգերի փորձաքննությունները: Վարույթն իրականացնող մարմինն այս պահին քննարկում է միայն ինքնասպանության վարկածը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее