Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Բարեղամի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Գ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 39-ամյա Գևորգ Ն.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 07-ի վարորդ Արթուր Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչեր, 24-ամյա Նարեկ Վ.-ն, 20-ամյա Տաթևիկ Գ.-ն և 19-ամյա Գոհար Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով մշակելու և մերկասառույցը վերացնելու ուղղությամբ: