▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում տղամարդը կրակել է նախկին կնոջ ազդրին

Հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Կոտայքի բաժին անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել։ 

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/krakoc.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները, ձեռնակելով անհրաժեշտ օպերատիվ գործողություններ, պարզել են, որ այդ օրը, ժամը 16։30-ի սահմաններում նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ՝ 39-ամյա Լյուդմիլա Ա-ի ուղղությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։ Վնասվել է նաև մուտքի էլեկտրական լամպը՝ այն կոտրվել է։ 

Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները հայտնաբերել են Վազգեն Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վազգեն Մ-ն և Լյուդմիլա Ա-ն նախկին ամուսիններ են և աշխատում են ՍՊԸ-ներից մեկում. Վազգեն Մ-ն՝ որպես օպերատոր, իսկ Լյուդմիլա Ա-ն՝ որպես որակավարող։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее