▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական վերնախավին կպատժեն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելն իրենց 80 գործընկերների հետ առաջարկներ են ներկայացրել, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը, այն է՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելը, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելը:

«Հիմնական գործող անձինք թե՛ Հանրապետական, թե՛ դեմոկրատական կուսակցությունից են, և ակնհայտ է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ հանաձայնեցված է: Նրանք հստակ ասում են, որ 21-րդ դարն է, կան տեխնիկական միջոցներ՝ իրավիճակն առանց խաղաղապահների վերահսկելու համար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հետաքրքված է Հարավային Կովկասով.

«Ի տարբերություն շատ երկրների՝ ԱՄՆ-ն ելք է առաջարկում, իսկ մնացած՝ ռուսական, ֆրանսիական, հայկական ու ադրբեջանական կողմերը որևէ գործնական լուծում, բացի կոչերից չեն անում: Ասում են՝ երկու կողմն էլ թող հանի դիպուկահարներին, իսկ նրանք հարց լուծելու համար են: Կոչով ո՞նց հանեն»,-նկատում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը համոզված է՝  ակտիվ գործունեության շրջան է սկսվելու.

«Ադրբեջանական վերնախավի նկատմամբ պատժիչ քաղաքականություն կարող է կիրառվել, բաժին կհասնի նաև ՀՀ-ի ընտրակեղծարարներին, հնարավոր է՝ Վրաստանը մտնի ՆԱՏՕ և այլն»:

Արամ Կարապետյանը չգիտի, թե ադրբեջանական վերնախավն ինչ քաղաքականություն է որդեգրելու.

«Ադրբեջանը սկզբում մերժեց, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի նկատամամբ այս պատժամիջոցների առումով, հասկանալի չէ, թե ընդհանրապես ադրբեջանական վերնախավն ինչ քաղաքական ուղի է որդեգրելու»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее