▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական խեղկատակություն. ԵՀՄՖ հայտարարությունը

 

ԵՀՄՖ նախագահության հայտարարություն
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ ստիպված է արձագանքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթին, որտեղ վերջինս մեկ անգամ ևս բացահայտեց, որ իր ցածր քաղաքական մշակույթ ունեցող ցեղակիցների արժանի ժառանգորդն է: Նրա ելույթը բաղկացած էր զավեշտալի կեղծ փաստերից և այս ամենի ներկայացումը համեմված էր լպիրշ ու բռի պահվածքով, որը հասավ իր գագաթնակետին, երբ նա սկսեց դասեր տալ եվրոպացիներին ադրբեջանական հակակոռուպցիոն պայքարի մոդելի շուրջ` հայտարարելով, որ Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ փորձ ունի և կարող է իր փորձով կիսվել եվրոպական երկրների հետ:
Ընդհանրապես նրա ելույթի մակարդակը հեռու էր երկրի ղեկավարի կամ նույնիսկ շարքային դիվանագետին վայել մակարդակից. հակառակ պարագայում նստաշրջանի եվրոպացի մասնակիցներին նախագահ կոչվածը ստախոս չէր անվանի և մատ թափ չէր տա: Այո, նա մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ադրբեջանը, տիրապետելով նավթադոլարների, իր արտաքին քաղաքականությունը վարում է այնպես, կարծես պատրաստ է “գնել” միջազգային հանրության կարծիքը ի օգուտ Ադրբեջանի և առանց ամաչելու հայտարարում է դրա մասին: Եվ սա այն պարագայում, երբ երկրում առկա են հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ և հետապնդվում են լրագրողներ, մտավորականներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ու հասարակական գործիչներ: Մի կողմ թողնելով Ալիև կրտսերի հոգեկան շեղումները` փորձենք հասկանալ, թե որտեղից նրան այդքան համարձակություն, որ Եվրոպայի սրտում կարողացավ արհամարհել և ծաղրել եվրոպացի քաղաքական ու պետական գործիչներին:
Միգուցե գլխավոր պատճառը հենց նա է, որ Ալիև կրտսերը լավ յուրացրել է իր հորից, թե ինչպես կաշառել “վերևներին” և այժմ էլ արդեն ունի “հաջողված” փորձառություն հենց Եվրամիության երկրների պետական կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս (որպես նշվածի ապացույց հիշենք մարդասպանին հունգարական բանտից հանելու և հերոսացնելու փաստը): Եվ հեռու գնալու կարիք էլ կարծես չկա, քանի որ օրեր առաջ մի շարք եվրոպացի վայ քաղաքական գործիչներ հանկարծակի սկսեցին միմյանց հերթ չտալով բարձրաձայնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության, հայկական կողմի ագրեսորության և ազատագրված տարածքների պարտադիր վերադարձման մասին: Գոնե հայկական կողմի համար պարզ է, որ նման ելույթները նախօրոք “պարարտացված են” նավթադոլարներով, և հենց դրա համար էլ կրտսեր Ալիևը իրեն անկաշկանդ է պահում Ստրասբուրգում, ի ցույց դնելով, որ այս պահին խոչընդոտ չունի և հետագայում էլ ունենալու դեպքում համոզված է, որ կլուծի այդ հարցերը: Հենց այստեղ է սխալվում դիվանագիտական դիպլոմ, բայց ոչ կրթություն ունեցող լպիրշ ադրբեջանցին, քանի որ նա նավթադոլարների շնորհիվ ֆուտբոլային շապիկի վրա երկիր գովազդելը խառնում է եվրոպական մեծ քաղաքականության հետ, և համոզված ենք, որ մոտ ապագայում նա դեռ կստանա եվրոպացի գործիչների չուշացող պատասխանը:
Այս ամենի մեջ մեկ ուրախացնող փաստ կա` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության որոշ անդամների մշտական “արթուն հերթապահի” կարգավիճակը, որոնք, չունենալով ոչ նավթադոլարներ, և ոչ էլ հզոր երկրների աջակցություններ, անում է ամեն հնարավորինն ու անհնարինը, ադրբեջանական լոբբինգի հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Այո, մեզ հպարտություն է պարգևում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի և նրա գաղափարակիցների վեհ պահվածքն ու նրանց ճիշտ ժամանակին ելույթները՝ ընդդեմ ադրբեջանական կեղծարարությունների: Իսկ մյուս կողմից էլ մեզ զարմացնում է մեր արտգործնախարարության և նրա ղեկավարի ոչ արհեստավարժ գործունեությունը, որի արդյունքում մեր երկիրը հայտնվել է թույլ և անպաշտպան վիճակի մեջ: Որքան կառաջադիմեր մեր երկիրը դիվանագիտական դաշտում, եթե ԱԳ նախարարը լիներ քաջ ու հայրենասեր և պայքարեր երկրի համար նույն համառությամբ ու խիզախությամբ, ինչպես մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներ են մաքառում:
ԵՀՄՖ-ն իր կառույցներով հանդերձ` երկար տարիներ մշտական պայքարի մեջ լինելով թուրքական-ադրբեջանական տանդեմի դեմ, խորապես է պատկերացնում, թե ինչ ծանր աշխատանք է տարվում եվրոպական միջազգային արենայում մեր հայկական պատվիրակության արժանապատիվ անդամների կողմից, հետևաբար այսուհետ էլ ԵՀՄՖ-ն իր բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի թուրք-ադրբեջանական ցինզմի զսպմանը Եվրոպայի տարածքում:
Եվրոպայի Հայկական Միությունների
Ֆորումի նախագահություն
26.06.2014թ.

ԵՀՄՖ նախագահությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ ստիպված է արձագանքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթին, որտեղ վերջինս մեկ անգամ ևս բացահայտեց, որ իր ցածր քաղաքական մշակույթ ունեցող ցեղակիցների արժանի ժառանգորդն է: Նրա ելույթը բաղկացած էր զավեշտալի կեղծ փաստերից և այս ամենի ներկայացումը համեմված էր լպիրշ ու բռի պահվածքով, որը հասավ իր գագաթնակետին, երբ նա սկսեց դասեր տալ եվրոպացիներին ադրբեջանական հակակոռուպցիոն պայքարի մոդելի շուրջ` հայտարարելով, որ Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ փորձ ունի և կարող է իր փորձով կիսվել եվրոպական երկրների հետ:

Ընդհանրապես նրա ելույթի մակարդակը հեռու էր երկրի ղեկավարի կամ նույնիսկ շարքային դիվանագետին վայել մակարդակից. հակառակ պարագայում նստաշրջանի եվրոպացի մասնակիցներին նախագահ կոչվածը ստախոս չէր անվանի և մատ թափ չէր տա: Այո, նա մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ադրբեջանը, տիրապետելով նավթադոլարների, իր արտաքին քաղաքականությունը վարում է այնպես, կարծես պատրաստ է «գնել» միջազգային հանրության կարծիքը ի օգուտ Ադրբեջանի և առանց ամաչելու հայտարարում է դրա մասին: Եվ սա այն պարագայում, երբ երկրում առկա են հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ և հետապնդվում են լրագրողներ, մտավորականներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ու հասարակական գործիչներ: Մի կողմ թողնելով Ալիև կրտսերի հոգեկան շեղումները` փորձենք հասկանալ, թե որտեղից նրան այդքան համարձակություն, որ Եվրոպայի սրտում կարողացավ արհամարհել և ծաղրել եվրոպացի քաղաքական ու պետական գործիչներին:

Միգուցե գլխավոր պատճառը հենց նա է, որ Ալիև կրտսերը լավ յուրացրել է իր հորից, թե ինչպես կաշառել «վերևներին» և այժմ էլ արդեն ունի «հաջողված» փորձառություն հենց Եվրամիության երկրների պետական կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս (որպես նշվածի ապացույց հիշենք մարդասպանին հունգարական բանտից հանելու և հերոսացնելու փաստը): Եվ հեռու գնալու կարիք էլ կարծես չկա, քանի որ օրեր առաջ մի շարք եվրոպացի վայ քաղաքական գործիչներ հանկարծակի սկսեցին միմյանց հերթ չտալով բարձրաձայնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության, հայկական կողմի ագրեսորության և ազատագրված տարածքների պարտադիր վերադարձման մասին: Գոնե հայկական կողմի համար պարզ է, որ նման ելույթները նախօրոք “պարարտացված են” նավթադոլարներով, և հենց դրա համար էլ կրտսեր Ալիևը իրեն անկաշկանդ է պահում Ստրասբուրգում, ի ցույց դնելով, որ այս պահին խոչընդոտ չունի և հետագայում էլ ունենալու դեպքում համոզված է, որ կլուծի այդ հարցերը: Հենց այստեղ է սխալվում դիվանագիտական դիպլոմ, բայց ոչ կրթություն ունեցող լպիրշ ադրբեջանցին, քանի որ նա նավթադոլարների շնորհիվ ֆուտբոլային շապիկի վրա երկիր գովազդելը խառնում է եվրոպական մեծ քաղաքականության հետ, և համոզված ենք, որ մոտ ապագայում նա դեռ կստանա եվրոպացի գործիչների չուշացող պատասխանը:

Այս ամենի մեջ մեկ ուրախացնող փաստ կա` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության որոշ անդամների մշտական «արթուն հերթապահի» կարգավիճակը, որոնք, չունենալով ոչ նավթադոլարներ, և ոչ էլ հզոր երկրների աջակցություններ, անում է ամեն հնարավորինն ու անհնարինը, ադրբեջանական լոբբինգի հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Այո, մեզ հպարտություն է պարգևում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի և նրա գաղափարակիցների վեհ պահվածքն ու նրանց ճիշտ ժամանակին ելույթները՝ ընդդեմ ադրբեջանական կեղծարարությունների: Իսկ մյուս կողմից էլ մեզ զարմացնում է մեր արտգործնախարարության և նրա ղեկավարի ոչ արհեստավարժ գործունեությունը, որի արդյունքում մեր երկիրը հայտնվել է թույլ և անպաշտպան վիճակի մեջ: Որքան կառաջադիմեր մեր երկիրը դիվանագիտական դաշտում, եթե ԱԳ նախարարը լիներ քաջ ու հայրենասեր և պայքարեր երկրի համար նույն համառությամբ ու խիզախությամբ, ինչպես մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներ են մաքառում:

ԵՀՄՖ-ն իր կառույցներով հանդերձ` երկար տարիներ մշտական պայքարի մեջ լինելով թուրքական-ադրբեջանական տանդեմի դեմ, խորապես է պատկերացնում, թե ինչ ծանր աշխատանք է տարվում եվրոպական միջազգային արենայում մեր հայկական պատվիրակության արժանապատիվ անդամների կողմից, հետևաբար այսուհետ էլ ԵՀՄՖ-ն իր բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի թուրք-ադրբեջանական ցինզմի զսպմանը Եվրոպայի տարածքում:


Եվրոպայի Հայկական Միությունների
Ֆորումի նախագահություն
26.06.2014թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее