▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի դիվանագետի սկանդալային գրառումը «հավանած» դիվանագետներն ազատվել են աշխատանքից

 

Ադրբեջանի բոլոր այն դիվանագետները, որոնք «հավանել» էին Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովի գրառումը սոցցանցում, ազատվել են աշխատանքից։
contact.az-ի փոխանցմամբ՝ Մամեդովը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել մայիսի 19-ին Բաքվում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ՝ քննադատելով պաշտոնյաներին։
«Այդ ողբերգությունը յուրաքանչյուր ադրբեջանցու ցավն ու ողբերգությունն է: Ոչ մի ազգ չի կարող այդքան ամոթ ու անարդարություն հանդուրժել: Պաշտոնյաները միլիոններ են վաստակում մեր ազգի ողբերգության վրա, և եթե նրանք չեն վախենում մեր ազգի զայրույթից, թող վախենան Ալլահից»,- գրել էր Մամեդովը:
Նրա գրառումը հավանել էին Ադրբեջանի դիվանագիտական ծառայության 5 աշխատակիցներ՝ Ֆարահ Գեզալովան, Անար Մադաթլին, Ջավիդ Մուսաևը, Ռամիզ Վելիևը, Հիքմեթ Հաջիևը։
Արտգործնախարարությունից պաշտոնական հաստատում կամ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: Արտգործնախարարության մամուլի ծառայության հետ կապ հաստատել չի ստացվում, նշում է կայքը։ Զանգերին չի պատասխանում նաև Հիքմեթ Հաջիևը, որն օրերս հայտարարությամբ էր հանդես եկել և քննադատել Մամեդովին:
Artsakhpress.am

Ադրբեջանի բոլոր այն դիվանագետները, որոնք «հավանել» էին Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովի գրառումը սոցցանցում, ազատվել են աշխատանքից։ contact.az-ի փոխանցմամբ՝ Մամեդովը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել մայիսի 19-ին Բաքվում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ՝ քննադատելով պաշտոնյաներին։

«Այդ ողբերգությունը յուրաքանչյուր ադրբեջանցու ցավն ու ողբերգությունն է: Ոչ մի ազգ չի կարող այդքան ամոթ ու անարդարություն հանդուրժել: Պաշտոնյաները միլիոններ են վաստակում մեր ազգի ողբերգության վրա, և եթե նրանք չեն վախենում մեր ազգի զայրույթից, թող վախենան Ալլահից»,- գրել էր Մամեդովը:

Նրա գրառումը հավանել էին Ադրբեջանի դիվանագիտական ծառայության 5 աշխատակիցներ՝ Ֆարահ Գեզալովան, Անար Մադաթլին, Ջավիդ Մուսաևը, Ռամիզ Վելիևը, Հիքմեթ Հաջիևը։

Արտգործնախարարությունից պաշտոնական հաստատում կամ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: Արտգործնախարարության մամուլի ծառայության հետ կապ հաստատել չի ստացվում, նշում է կայքը։ Զանգերին չի պատասխանում նաև Հիքմեթ Հաջիևը, որն օրերս հայտարարությամբ էր հանդես եկել և քննադատել Մամեդովին:


Artsakhpress.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее