▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները 3 կիլոմետր առաջ են եկել դեպի Սիսիան

Սիսիանից զինվորականները հաղորդում են, որ ադրբեջանական ուժերը երեք կիլոմետր առաջ են եկել, մխրճվելով Հայաստանի սահմանները: «Ինչքան ջրի ակունքներ, դիրքեր կան, որոնցից ամբողջ Սիսիանը երևում է, արդեն իրենց ձեռքն են:

Ադրբեջանցիները վերահսկում են բոլոր արոտավայրերը, դաշտերը, ճանապարհը: Ցանկացած պահի կարող են խփել», - Hraparak.am-ին այս մասին  ասել է նրանց հետ կապ հաստատած սպան:

ՊՆ հաղորդմամբ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее