▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները հասել են Կիրանցի դաշտեր. Անի Գևորգյան

Ադրբեջանցիները հասել են Կիրանցի դաշտեր. Անի Գևորգյան


***

«Ասում են` փշալար է լինելու: Էդ փշալարը քանդելը մի րոպեի հարց է: Քանդելու են, գան, մարդկանց ահաբեկեն, սպանեն: Եվ սպանելուց հետո Ադրբեջանը պահանջի, ինչպես նախկինում, որ սպանողին փառք ու պատվով հանձնեն Ադրբեջանին: Ու սա ներկայացնել` որպես մեծագույն հաջողությո՞ւն. խելագարություն է»,- Սոլակում լրագրողների հետ զրույցում նշեց Գառնիկ Դանիելյանը:

***

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր մանկահասակ որդու հետ Սոլակում մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին: Լրագրողի հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Հայաստանը պատերազմից դուրս չի եկել 34 տարի արդեն: Հայաստանը միշտ պատերազմել է իսկ կորցրել ենք բացառապես այս իշխանության օրոք, ընդ որում` ոչ թե պատերազմելով, այլ նվիրելով: 2021-ին ծանր էինք տանում, որ մենք տարածքներ ենք կորցնում գերիների դիմաց, հիմա դա էլ չի արվում: Հիմա փոխզիջման տակ միակողմանի զիջումներ են: Հենց հիմա պատերազմ է Կիրանցում: Ականազերծված տարածքներում ադրբեջանական դիրքեր են»:

***

Ինչպես հայտնել ենք, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ևս Սոլակում մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: Լրագրողի հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Այս պահին իմ պարտքն է` ինչպես իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը, հիմա պիտի բոլոր հնարավոր ուժերը ներդնենք` կանխելու երկրի կորուստը և այն ինչ կորցրել ենք: Որ իմ որդին, որ ծնվել է Արցախում, հնարավորություն ունենա Արցախ, Կիրանց, Տավուշ գնալու: Իմ որդին իր 11 ամսական հասակում ավելի շատ է այցելել Տավուշ, քան Ազգային ժողովում նստած այդ աղբամանները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее