armnewstv.am-ի տեսանյութում խոսվում է այն մասին, որ հայ պատգամավորների փաստարկված ելույթներն ու ադրբեջանական քարոզչության կազմակերպված տապալումը Բաքվի պատվիրակներին հասցրել է հիստերիայի: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը անցել է անձնական վիրավորանքների` սպառնալով ՆԱՏՕ-ի սեմինարին ներկա հայ պատգամավոր Թևան Պողոսյանի հորը:
Ադրբեջանական հիստերիային հայ պատգամավորները պատասխանել են փաստերով: Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի սեմինարին ներկա արտասահմանցիներին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության իրական պատմությունը, ադրբեջանցիների գործողությունները` սկսած Սումգայիթից: Թևան Պողոսյանը հայտարարել է, որ հպարտ է այն ամենով, ինչ արել է իր հայրը: Փաստարկված ելույթ է ունեցել նաև Կորյուն Նահապետյանը` ներկայացնելով Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ աճը միջազգային հանրության խաղաղարար կոչերին զուգահեռ: Ադրբեջանցի պաշտոնյաները փորձել են շեղել քննարկումը` հայերին մեղադրելով ահաբեկչության համար:
Հայտարարությամբ ադրբեջանցի պաշտոնյան փորձել է արտասահմանցիներին շփոթեցնել, ցույց տալ, թե հայերն էլ են իրենց պես զգայական հայտարարություններ անում` նշելով, որ Ադրբեջանում հակահայկականությունն է պետական քաղաքականություն: Ադրբեջանցիները չկարողանալով հակազդել հայ պատգամավորներին` ՆԱՏՕ-ից պահանջել են դադարեցնել Հայաստանի մասնակցությունը խորհրդարանական վեհաժողովին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում