▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներին վերջնաժամկետ են տվել Սև լճի տարածքից հեռանալու համար, այլապես ուժ կկիրառեն

Սեւ լճի տարածքում իրավիճակը նույնն է՝ լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ եւ ՀՀ իշխանություններն ընդամենը հույս ունեն, որ կհամոզեն նրանց կամովին հեռանալ մեր տարածքից։ Առավոտյան արդեն գործին խառնվել են նաեւ ռուս խաղաղապահները։ Ժամը 12-ից բանակցություններ են սկսվել։

/filemanager/uploads/Sev_Lich_Syuniq.jpg

Այս մասին գրում է Hraparak.am-ը: Այդ բանակցություններին մեր կողմից մասնակցում են առաջին եւ չորրորդ բանակային կորպուսների հրամանատարները, իշխանություններից այլ ներկայացուցիչներ չկան։ Ըստ կայքի աղբյուրների՝ ո՛չ մարզպետը, ո՛չ ԱԱԾ և ո՛չ էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա չեն։

Մեր կողմից բանակցողները վերջնաժամկետ են տվել ադրբեջանցիներին՝ Սև լճի տարածքը լքելու համար, և եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, պատրաստվում են ուժ կիրառել։ Հիշեցնենք, որ ադրբեջանցիները, խախտելով ՀՀ սուվերեն սահմանները, առաջ են եկել 3.5 կմ։ 

Կայքին հայտնել են նաև, որ Ադրբեջանում գերի մնացած հայ զինվորների ծնողները դիմել են ռուս խաղաղապահներին՝ խնդրելով գերի վերցնել Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին՝ հետագայում իրենց հարազատների հետ փոխանակելու համար։ 

Թե ռուս խաղաղապահներն ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ, կայքի աղբյուրն ասել է, որ նրանց համար մեկ է՝ բանակցություններին մասնակցում են այնքանով, որքանով։ Եւ չեն պատրաստվում ուժ կիրառել կամ այլ կտրուկ գործողությունների դիմել, նրանց խնդիրն այն է, որ զինված բախում չծագի։ Իսկ թե որ տարածքն ում վերահսկողության տակ կհայտնվի, իրենց համար միեւնույնն է։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Մեր բոլորի ցանկությունն էոր ինչպես եկել ենայնպես էլ վերադառնան ելման դիրքեր Փաշինյանը՝ Սև լճի մերձակայքում ադրբեջանցիների մասին

Ադրբեջանական զորքը հայ զինվորներից 15 մետր հեռավորության վրա էրնկարահանումներ՝ Վերիշենից

Սյունիքում կորցրել ենք 3 անգամ ավելի շատ տարածք, քան կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ. Ջորջ Տաբակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее