▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներն ասում են, որ ռուսն է իրենցից խլել Արցախը

Ստորև ներկայացվում է ադրբեջանական զորամիավորումներին տրված հրամանը: Մեր պատմությունը յուրօրինակ գլուխկոնծիներ տալու արտահայտված հատկություն ունի: Երևի թե նրանից է, որ ինքներս կարճ հիշողություն ունենք ու աչքի ենք ընկնում քաղաքական սակավամտությամբ: Ժամանակին հսկա երկիրը ձեռքից տվեցինք: Հիմա էլ փոքրիկ նվաճումը հավուր պատշաճի չենք կարողանում պաշտպանել: Թույլ ենք տվել, որ միջազգային ասպարեզում ձևավորվի Հայաստանն ագրեսոր պետություն ճանաչելու արատավոր ավանդույթը: Զավեշտն այն է, որ Ադրբեջանը հայ զինվորի հաղթանակը ժխտում է, ասելով, որ Արցախը ռուսն է իրենից խլել, բայց ագրեսոր ոչ թե ռուսին է կոչում, այլ Հայաստանին: Իրականում Արցախն Ադրբեջանին է կցվել ռուս-ադրբեջանական համատեղ ագրեսիայի արդյունքում: Ստորև ներկայացվում է ադրբեջանական զորամիավորումներին տրված հրամանը.

ПРИКАЗ
АЗЕРБАЙДЖАНСКИМ ВОЙСКОВЫМ ЧАСТЯМ
НАХОДЯЩИМСЯ В КАРАБАХЕ И ЗАНГЕЗУРЕ
30 апреля 1920г.
Старое мусаватское правительство Азербайджана сдало власть Рабоче-крестьянскому правительству Азербайджанской Социалистической Советской республики.
Революционным Комитетом Азербайджанской Советской Социалистической республики предъявлен ультиматум армянскому правительству очистить от своих войск территорию Карабаха и Зангезура и прекратить межнациональную рознь.
Азербайджанским войсковым частям, находящимся в Карабахе и Зангезуре: 1. Прекратить наступление; 2. Занять удобные позиции и 3. Принять оборонительное положение. В случае неисполнения предъявленного ультиматума правительством Армянской республики на помощь вам будет прислана союзная, братская Красная Армия, готовая освободить весь мир от насилия и гнета.
Заместитель председателя Ревкома
Азербайджанской Советской
Социалистической республики
М.Д. Гусейнов
Комиссар по военно-морским делам
Ч. Ильдрым

Փաստաթուղթը ներկայացված է այնպես, ինչպես այն հրապարակվել է ադրբեջանական սկզբնաղբյուրում:

Արման Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее