▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը, հավանաբար, խոստացել է բացել Լաչինի միջանցքը»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսական Կարմիր Խաչը ուտելիքներով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձվել է ՌԴ-ի տարածքում ու հիմա Ադրբեջանի տարածքով շարժվում է դեպի Աղդամ: Կարելի է ենթադրել, որ Աղդամից թույլ են տալու ռուսական ապրանքները մտնեն Արցախ: Դրանից հետո Ադրբեջանը հավանաբար խոստացել է բացել Լաչինի միջանցքը:
Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է, վստահորեն առաջարկվել է ռուսական կողմից ու ընդունվել Ադրբեջանի ու Արցախի կողմից: Փաստացի, Արցախը չի ընդունում ադրբեջանական ապրանք, ներս չի թողնում իրենց Կարմիր Մահիկի կազմակերպությանը, բայց արգելապատնեշները քաշում են ռուսական Կարմիր Խաչի ու ՌԴ ապրանքների համար: Ադրբեջանը դա համարում է ձեռքբերում, Արցախն էլ ցույց է տալիս, որ հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը՝ չընդունել ադրբեջանական ապրանք:
Հուսամ՝ հետո իսկապես կբացվի Լաչինի միջանցքը:
Այդուհանդերձ, դառը փորձը ցույց է տալիս, որ «սատանան դետալների» մեջ է: Մնում է հույս ունենալ, որ ամեն կետ պայմանավորվել են հստակ ու Ադրբեջանը վերջում հետ չի կանգնի իր խոստումներից»։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее