▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը 36 զոհ է տվել մեկ շաբաթվա ընթացքում, անուն առ անուն կարող եմ ասել. Մովսես Հակոբյան.aravot.am

aravot.am-ը գրում է.Երեկ Ստեփանակերտում կայացած ասուլիսում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ասել է, որ կարող է անուն առ անուն թվարկել հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Ադրբեջանի կողմից ծավալած դիվերսիոն հարձակումների արդյունքում ադրբեջանական բանակի զոհերին՝ նրանք 36-ն են: «Մեր այս տվյալները կասկածի տակ չեն, բոլոր անուն ազգանունները կարող եմ ներկայացնել: Մենք էլ ենք ունեցել զոհեր, շատ ցավալի զոհեր ենք ունեցել՝ վեց կորուստ, երեք սպա, երեք զինվոր: Եվ տեսնում եք, որ սխալ է որոշ տեղերում հնչող տեսակետը, թե մեր բանակում զոհվում են միայն զինվորները: Այդպես չի, մեր հրամանատարները մեր զինվորների կողքին են միշտ, մեր հետախուզական վաշտի հրամանատարը զոհվեց, նա վիրավոր վիճակով մարտը վարեց, մինչեւ իր վերջին պահը»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее