▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը դատի կտա ֆրանսիական France 2 ալիքին՝ Ալիևին բռնապետ անվանելու համար

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դատական հայց ներկայացնել ֆրանսիական France 2 պետական հեռուստաալիքի դեմ այն բանի համար, որ  տվյալ հեռուստաալիքի պատրաստած սյուժեում Ադրբեջանն անվանվել են «բռնապետություն», իսկ նախագահ Իլհամ Ալիևին՝ «բռնապետ»։ Այս մասին հղում տալով փաստաբան Օլիվյե Պրադոյին` հայտնում է France-Presse գործակալությունը։

Նշենք, որ սեպտեմբերին 8-ին France 2-ը Cash Investigation ծրագրի շրջանակում ցույց է տվել սյուժե, որը նվիրված է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ 2014-ի գարնանն Ադրբեջան կատարած այցին։

Նկարահանումներից հետո Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողներից առգրավվել էին նկարահանված նյութը, հատկապես` ընդդիմադիր ակտիվիստների և իրավապաշտպանների հետ հարցազրույցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее