▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի Հայաստանի առաջարկներին․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի իր տարբերակը փոխանցել է, «բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չկա»:

«Մենք էլ, երբ ստանում ենք նման փաստաթուղթ, արձագանքի ձեւավորումը պահանջում է որոշակի ժամանակ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ է տեղի ունեցել:

«Վերջերս Ադրբեջանին ենք փոխանցել նաեւ սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի նախագիծ: Սպասում ենք դրա վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման նախկինում արված բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее