▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կրակի հետ է խաղում

«Շատ են սխալվում այն մարդիկ, ովքեր մտածում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի: Ցավոք, պատերազմի լինել-չլինելու բանալիներն այս անգամ գտնվում են ոչ թե ԱՄՆ-ում, Մոսկվայում, կամ Երևանում, այլ՝ Բաքվում»,-նման կարծիք այսօր՝ լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ հայտնեց ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ շարունակելով.

«Ով կցանի քամի, կհնձի փոթորիկը: 90-ական թվականների սկզբին Ադրբեջանի ղեկավարությունը սանձազերծեց արյունալի պատերազմ, որտեղ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից անմեղ մարդիկ զոհվեցին: Իսկ հիմա, քանի որ Ադրբեջանը կրկին սրում է հարաբերությունները, ապա այս անգամ ոչ թե արյան գետեր, այլև ծովեր են հոսելու: Պետք է նշել, որ Ադրբեջանը կրակի հետ է խաղում՝ սրելով հարաբերությունները ու կարող է վառվել այդ կրակներում, որովհետև անկախ իրենց ցանկությունից իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее