▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի նորմերը և ստանձնած պարտավորությունները. Սերժ Սարգսյան

Երևանում մեկնարկել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը, որին մասնակցում են ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանը, ՀՀ  արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Ադրբեջանը շարունակում է մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները և պարբերաբար խախտում է հրադադարի պայմանագիրը, ինչը հանգեցնում է զոհերի` նաև խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը: 

«Բոլորովին վերջերս Ադրբեջանը կոպտորեն խախտում էր հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ օգտագործելով ծանր զինատեսակներ: Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերը և  ստանձնած պարտավորությունները հակամարտության կարգավորմանը հասնելու ճանապարհին»:

Նա նշեց, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քայլերն արդարացնելու համար պարբերաբար հղում է կատարում հակամարտության կարգավորման ՄԱԿ-ի անվտանգության 4 բանաձևերին, սակայն առաջինն ինքն է խախտում այդ բանաձևերը: 

«Այդ 4 բանաձևերից ամենակարևորը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է, Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորումն է, իսկ Ադրբեջանը ցույց է տվել, որ ընդունակ չէ դրան: Հետևաբար, հենց Ադրբեջանն է խախտում այդ բանաձևերը,- նշեց Սերժ Սարգսյանը: 

Հավելենք, որ  Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովին  մասնակցելու են   ԲՈՒՀ-ի տարբեր շրջանավարտներ ողջ աշխարհից.  հայտնի տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, բիզնես հասարակության և  խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր. Հայաստան են ժամանել 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 40 երկրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее