▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Թուրքիայի համար 40% զեղչ է սահամնել բեռնափոխադրումների հարցում

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը Կայսերիի առևտրի պալատի (KTO) կողմից կազմակերպված ժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար 40% զեղչ է սահմանել բեռնափոխադրումների սակագնի հարցում: Էլիթաշը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցին, մասնավորապես ասել է. «Թուրքիա-Ադրբեջան բեռնափոխադրումների հարցում 40% զեղչ է արվել:

Ամենամոտ ժամանակներում այն կիրականացվի: Վիզաների հետ կապված խնդիրներ կան, որոնք նույնպես կկարգավորվեն»: Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ Ռուսաստանն այժմ խոչընդոտում է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող 300 թուրքական բեռնատարների տեղաշարժին: Ինչպես փոխանցում է թուրքական «haberler» լրատվամիջոցը, նախարարը ընդգծել է, որ Թուրքիան նավթի և բնական գազի մատակարարման շուրջ այժմ բանակցություններ է սկսել Քաթարի, Ադրբեջանի և Հյուսիսային Իրաքի հետ:

Ըստ նրա` այժմ Թուրքիան փորձում է հնարավորինս նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ):

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее