▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի կողմից հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածություն առկա: Առավոտյան Ադրբեջանական ԶՈՒ հրթիռահրետակոծման գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ ՀՀ-ի՝ Վարդենիսի ուղղությամբ: Դրանք չեն եղել ինտենսիվ: Այլ տեղերում չկա նման իրավիճակ:

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսի ընթացքում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее