▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի պաշտպանության նախարարն էժանագին կերպով պատճենում է Սեյրան Օհանյանի քայլերը

Հստակ օրինակներով տեսնենք, թե ինչպես է Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում էժանագին կերպով պատճենել մեր Սեյրան Օհանյանի քայլերը

1. Սեյրան Օհանյանը գնաց առաջնագիծ՝ դիրքեր, հանդիպեց հրամկազմին
Զաքիր Հասանովը արթնացավ արձակուրդային խորը քնից, ինքն էլ գնաց դիրքեր, Ալիևին զեկուցեց, պարգևներ և այլ զուտ քարոզչական պահեր

2. Սեյրան Օհանյանն այցելել էր հոսպիտալում մեր վիրավոր զինծառայողներին, որոնք վիրավորվել էին մեր սահմանն ու մեր անվտանգությունը հակառակորդից պաշտպանելիս։ Ընդ որում, հաղորդագրություններում հստակ նշվում են վիրավորների անունները։ Այսօր Զաքիրը նորից զարթնեց ու որոշեց գնալ հոսպիտալ՝ իրենց վիրավորներին տեսնելու։ Բայց դե Ադրբեջանի ՊՆ-ն ոնց կարող էր հանկարծ հրապարակել նրանց անունները։ Անուններ և այլ տվյալներ չկան, քանզի բարի չեն եղել ժամանակին պաշտոնապես հաստատել, որ մեծ թվով վիրավոր ունեն առաջնագծում։ Լուսանկարներում համենայն դեպս 3 հոգի են։

3. Սեյրան Օհանյանն այս օրերին Տավուշի սահմանամերձ գյուղերում է։ Հետևելով Զաքիրի «տրամաբանությանը»՝ մոտ օրերին կարելի է սպասել Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Թովուզի շրջան։

Անի Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее