▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ՀՀ տարածքը կրկին ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով.

«Ադրբեջանական պետական «AZ.TV» հեռուստաընկերությունն իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Երևանում թուրքմեն-կարակոյունլուների ժամանակարջանի դամբարանը ներկայացնում են որպես «ադրբեջանական»։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ հարևան հակառակորդները չեն կողմնորոշվում, թե ինչ ծագում ունեն՝ ալբանական, թյուրքական, թե ինչական, ինչ գտնում, իրենց են վերագրում, քանի որ մեծ հաշվով իրենց քաղաքականությունը հարևաններից գողանալն է։ Բայց դե դա նորություն չի։

Խորքային խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման հստակ պետական քաղաքականություն է, դա պետական հեռուստաընկերությամբ ներկայացվում է ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմով ադրբեջանցիներին քարոզվում է տարածքային նկրտումների ցուցադրություն Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Ինչ ակտիվությամբ Հայաստանի պետական քարոզչամեքենան քարոզում է հրաժարում Արցախից ու մեր արմատներից, նույն ագրեսիվությամբ ադրբեջանական քարոզչամեքենան կոչ է անում տարածքային ագրեսիվ նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее