▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից

 

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ:

Razminfo-ն գրում է, որ կանխատեսելի էր. ադրբեջանական կողմը այս անգամ ևս փորձելու է բամադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական բազա ստեղծել: Օգոստոսի 24-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակում է նաև իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց:

Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարը

Ադրբեջանի ՊՆ հրապարակումը

Դեռևս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:

Ավելին՝ ադրբեջանական կողմը իր հայտարարության մեջ նշել էր, որ «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում ադրբեջանական կողմը «շատ հեռու չի գնացել». հենց Գորանբոյում՝ համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈՒ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

Ադրբեջանի ԶՈՒ հետախույզների разгрузка-ները

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее